Տարհանված բնակիչները ավերված Դարաայի նախկին բնակիչներ էին, վերջին երեք տարում ապրում էին Մոադամիյեում:
Դամասկոսի արվարձաններից մեկի՝ Մոադամիյեի մոտ 150 բնակիչ անվտանգության նկատառումներով տարհանվել է: Նրանց տեղափոխել են մոտակա այլ բնակավայր: Տարհանված բնակիչները ավերված Դարաայի նախկին բնակիչներ էին, վերջին երեք տարում ապրում էին Մոադամիյեում: Անձերի հաստատումից հետո կառավարական ավտոբուսները փախստականներին տեղափոխել են առավել անվտանգ արվարձան: Բնակիչների տարհանումը շարունակվելու է: Ի դեպ, այսօր Ժնևում սպասվող Քերի-Լավրով բանակցություններում հիմնական թեման սիրիական հակամարտության, առաջնահերթորեն՝ Հալեպի մարդասիրական ճգնաժամի հանգուցալուծման հարցն է: