Կենտրոնում տեխնոլոգիաներ ուսումնասիրելուց, զարգացնելուց բացի, այցելուները ստեղծելու են նաև գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաներ:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը ներդնում է ավելի քան 3 միլիոն դոլար Լոռու մարզում Սմարթ կենտրոնի կառուցման համար: Կենտրոնում տեխնոլոգիաներ ուսումնասիրելուց, զարգացնելուց բացի, այցելուները ստեղծելու են նաև գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաներ: Գտնվելով Դսեղ և Դեբեդ գյուղերի միջև, հետագայում տեխնոլոգիական ավանը ծառայելու է շրջակա համայնքների երեխաների համար՝ որպես ուսումնական, իսկ մեծահասակների համար՝ որպես վերապատրաստման կենտրոն, ինչը նրանց մրցունակ կդարձնի աշխատաշուկայում:
Մանրամասները՝ տեսանյութում