Մեկ տարի 3 ամիս առաջ միավորված գերատեսչությունը նորից բաժանվում է: Երկրի կառավարումը ՀՀԿ-ի հետ ստանձնող ՀՅԴ-ի համար նախարարական երրորդ պորտֆելն ապահովող նախագիծն ուրբաթ օրը արտահերթ նիստով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
Մեկ տարի 3 ամիս առաջ միավորված գերատեսչությունը նորից բաժանվում է: Երկրի կառավարումը ՀՀԿ-ի հետ ստանձնող ՀՅԴ-ի համար նախարարական երրորդ պորտֆելն ապահովող նախագիծն ուրբաթ օրը արտահերթ նիստով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Մինչև այդ Արտակարգ իրավիճակների հետ նաև տարածքային հարցերը կանոնակարգող Արմեն Երիցյանը սահմանամերձ բնակիչներին պետության տված կոմունալ ու հարկային արտոնության համար հաստատեց 2016-ի ծախսը:
Սոցիալական ոլորտում երկիրը, պարզվում է, ստիպված է դարձյալ առաջնորդվել «Աղքատները կտուժեն... չինովնիկների չարաշահումից» տրամաբանությամբ:
Բյուջեից, թե՞ արտասահմանից ստացած դրամաշնորհ է ծախսվել: Գումարը պետք է հասցեական շահառուներին հասնի: Ին՞չ է կատարվում Սոցապի տարածքային բաժիններում: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարեց վերացնել վերահսկիչ պալատի վերջին մտահոգիչ բացահայտումները:
Մանրամասները՝ տեսանյութում