Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլև առաջին հերթին ռազամավարական հարց է: Այս գաղափարն է դրված բնակարանաշինության վերաբերյալ ՎիվաՍել ընկերության ծրագրի առանցքում: 2016 թվականին նախատեսվում է բնակարաշինական ծրագրում ներառել մոտ քառասուն տուն, ներդնել մոտ 105 միլիոն դրամ:
Սպասված բնակարանամուտին Հայրապետյաններն առանձնահատուկ են պատրաստվել՝ դիմավորելու կարևորագույն խնդրի լուծման հարցում իրենց ձեռք մեկնած համագործակցող կազմակերպությունների ղեկավարներին:
Մեծ ու հոգսաշատ ընտանիքը երեսուներկու տարի ապրել է անբարեկարգ պայմաններում, առանց կոմունալ հարմարությունների:
Մանրամասները՝ տեսանյութում