Հատուկ քննչական ծառայությունը ամփոփեց 2015թ կատարած աշխատանքները: Քննչական ծառայության պետի տեղակալը նշեց, որ ծառայության քննիչների վարույթում քննվել է 761 քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայությունը ամփոփեց 2015թ-ին կատարած աշխատանքները: Քննչական ծառայության պետի տեղակալը նշեց, որ ծառայության քննիչների վարույթում քննվել է 761 քրեական գործ:
Ծառայության պետ Վահրամ Շահինյանն իր ղեկավարած կառույցի աշխատանքում առաջին հերթին առանձնացրեց հետևողականորեն իրականացվող հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Վահրամ Շահինյանն առանձնահատուկ նշեց նաև առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացած քննիչների կայացման փաստը՝ հավելելով, որ ոչ մի այլ քննչական կառույցում չկան միայն խոշտանգումների ու զուտ մարդու դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերը քննող մասնագիտացած քննիչներ:
Ծառայության պետը նշեց, որ թեև ծանրաբեռնվածության աճ է եղել, սակայն այն չի կարող բացասաբար ազդել աշխատանքի արդյունավետության վրա:
2015 թվականի ձեռքբերումներից Վահրամ Շահինյանն առանձնացրեց նաև միջազգային փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրների համապատասխան կառույցների հետ գործակցության հաստատմանը միտված գործընթացը: Այդ նպատակով ծառայության ղեկավարությունը 2015 թվականին սկսել է եւ այս տարի շարունակելու է մեր երկրում հավատարմագրված, զարգացած իրավական համակարգ և օրենսդրություն ունեցող օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների հետ հանդիպումները:
Մանրամասները՝ տեսանյութում