Եռօրյա ցուցադրությունը կանցկացվի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
Հոկտեմբերի 2-ից 4-ը Երեւանում տեղի կունենա «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Եռօրյա ցուցադրությունը կանցկացվի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
Մասնակցության հայտեր են ներկայացրել մի շարք հեղինակավոր միջազգային ընկերություններ: Ամենամյա «Դիջիթեքին» ընդհանուր առմամբ կմասնակցի տեղական ու միջազգային 130 ընկերություն:
Սեմինարները, աշխատանքի տոնավաճառը, ինչպես նաեւ մի շարք մշակութային միջոցառումներ կամբողջացնեն ցուցահանդեսը: Վերջին տարում 25 տոկոս աճ արձանագրած հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին քննարկում կանցկացվի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում