Բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է զերծ մնալ ծանր, դժվարամարս կամ պահածոյացված սնունդ օգտագործելուց:
Ի՞նչ ուտել եւ ի՞նչ չուտել ամռանը թունավորումներից խուսափելու համար: Այս հարցերի պատասխանները գրեթե չեն փոխվում:
Գաստրոէնտերոլոգ-թերապեւտ Աննա Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում հաճախակի դարձած թունավորումներին ու ճիշտ սնվելու խորհուրդներ տվել:
Բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է զերծ մնալ ծանր, դժվարամարս կամ պահածոյացված սնունդ օգտագործելուց: Պետք է նախապատվությունը տալ թարմ սննդամթերքին: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հնարավորինս շատ հեղուկ օգտագործել:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ խոսել է խանութներում ու վաճառքի այլ կետերում սննդի անվտանգության մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետեւել պիտանելիության ժամկետին ու սանիտարական պայմաններին:
Մանրամասները՝ տեսանյութում