Մեր օրգանիզմի անհրաժեշտ էներգիան ստանում ենք սնունդից:
Մեր օրգանիզմի անհրաժեշտ էներգիան ստանում ենք սնունդից: Ամռան ամիսներին մեր սառնարաններում հիմնականում միրգ-բանջարեղեն է: Սրանք մի կողմից օգտակար են, մյուս կողմից կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ: Վատ սցենարից խուսափելու համար կարևոր է պահպանել օգտագործվող մթերքների հիգիենայի կանոնները:
Տարածված կարծիք կա՝ ամռանը ձմռան համար պետք է կուտակել վիտամինների մեծ պաշար ու ուտել այնքան միրգ ու բանջարեղեն, որքան կարող ես: Սակայն սա ոչ միայն սխալ է, այլև կարող է հանգեցնել ճարպակալման:
Շոգ ամռանը մեզ ավելի շատ սպառնում է ջրազրկումը: Բժիշկը խորհուրդ է տալիս ամռանը օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ:
Մանրամասները՝ տեսանյութում