Տարածաշրջանային այցով Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի նախագահը։
Տարածաշրջանային այցով Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի նախագահը։ Դոնալդ Տուսկը հանդիպել է հանրապետության Նախագահի հետ, քննարկել մի շարք հարցեր. Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնումից մինչև Հունաստանի ճգնաժամ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Նախագահ Սարգսյանի և Դոնալդ Տուսկի քննարկման առանցքում եղել է նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
Դոնալդ Տուսկի՝ որպես Եվրոպական խորհրդի նախագահի, պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շահագրգիռ է կարևորագույն գործընկերոջ՝ Եվրամիության հետ, ընդլայնել հարաբերությունները։ Հայաստանի Նախագահի համոզմամբ՝ դա կնպաստի ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը: Բանակցությունների ընթացքում կողմերն արձանագրել են՝ Հայաստան-Եվրամիություն կապերը դինամիկ զարգանում են:
Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսքով, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար այս տարին վճռորոշ կլինի: Նա հայտարարեց, որ բարեփոխումների ճանապարհին եվրոպական կառույցը կլինի հուսալի գործընկեր՝ շարունակելով օժանդակությունն այդ բարեփոխումների ընթացքին:
Մանրամասները՝ տեսանյութում