Քննարկման թեման վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ներկայացրած նոր առաջարկներն են:
Բրյուսելում ընթանում են միաժամանակ երկու՝ եվրոգոտու 19 պետությունների ղեկավարների եւ եվրախմբի անդամների հանդիպումները: Երկուսում էլ որոշվում է Հունաստանի ճակատագիրը: Քննարկման թեման վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ներկայացրած նոր առաջարկներն են:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ պետք է հարգել հույների կարծիքը, միաժամանակ կանխել եվրագոտուց Հունաստանի դուրս գալը: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ կառույցը չի շարունակի Հունաստանի ֆինանսավորումը: Նա պատճառաբանել է, որ Աթենքը չի կատարել միջազգային վարկատուների համար նախատեսված վճարումը։
Հունաստանի բանկային շուկայի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների համատեղ արտակարգ խորհրդակցության արդյունքում որոշվել է մեկ շաբաթով երկարացնել այսպես կոչված «բանկային արձակուրդը»: Ըստ տեղեկությունների՝ Հունաստանի բանկային համակարգում մնացել է ընդամենը 1 մլն եվրո։