Որոշ դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ շարունակվում են խուսափել մշակութային օջախներ այցելելու համար դրամահավաքներ կազմակերպելուց:
Հայաստանի թատերական գործիչները բողոք ունեն: Այն պահից, երբ ԿԳՆ-ն հակակոռուպցիոն ծրագրի մեջ ընդգրկեց դպրոցներում թատրոնների տոմսերի պարտադիր վաճառքը, ներկայացումներին աշակերտներ գրեթե չեն այցելում: Որոշ դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ շարունակվում են խուսափել մշակութային օջախներ այցելելու համար դրամահավաքներ կազմակերպելուց:
Արդեն մի քանի տարի այս մասին բարձրաձայնում են Նիկոլայ Ծատուրյանն ու նրա գործընկերները: Հարցը քննարկվեց նաեւ 2013-ի թատերական գործիչների պլանային համաժողովի ընթացքում:
Երևանի քաղաքապետարանը մի շրջան որոշեց աշակերտներին թատրոններ այցելելու անվճար հնարավորություն տալ: Այս ակցիան այդպես էլ աբոնեմենտային համակարգի չվերածվեց:
Մանրամասները՝ տեսանյութում