Այս տարի նախատեսվում է Գառնիում սեյսմիկ Միջազգային կենտրոնի բացումը:
Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարը ներկայացնում է օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի և վերջին շրջանում նախարարության գործունեության արդյունքները։ Ըստ Արմեն Երիցյանի, առաջիկայում նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը միջազգային որոնողա-փրկարարական համակարգին, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հնարավորություն կունենա մասնակցելու տարբեր երկրներում իրականացվող փրկարարական աշխատանքներին:
Այս տարի նախատեսվում է Գառնիում սեյսմիկ Միջազգային կենտրոնի բացումը, որտեղ տեղադրված է աշխարհում եզակի 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ: Այն հնարավորություն է տալիս ճշգրիտ տվյալներ գրանցել երկրակեղևի շարժի վերաբերյալ:
Անդրադարձ եղավ նաև Տարածքային կառավարման նախարարության հետ միացման արդյունքում իրականացված աշխատանքներին: Արմեն Երիցյանի հավաստմամբ՝ ինքը եղել է բոլոր սահմանամերձ գյուղերում՝ հանդիպել համայնքների ղեկավարներին, քննարկել գյուղերի խնդիրները: Նախարարությունն ակնկալում է նաև փրկարարական աշխատանքների համար ձեռք բերել ծանր ուղղաթիռներ:
Մանրամասները՝ տեսանյութում