Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է բուռն քննարկումներ անցած օրինագծերի փաթեթները:
Ազգային Ժողովը մայիսի 7-ին ավարտել է արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է բուռն քննարկումներ անցած օրինագծերի փաթեթները՝ Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների, առեւտրին եւ ծառայություններին վերաբերող նախագծերը:
Օրենսդիրները հավանություն են տվել նաեւ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է արտասահմանում շինարարությամբ զբաղվողների եկամտահարկը սահմանել 13 տոկոս եւ ուղղել Հայաստանի պետբյուջե:
Մանրամասները` տեսանյութում