Ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների եւ պետությունների ղեկավարների՝ Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ:
Հանրապետության Նախագահ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների եւ պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ:
Իր խոսքում հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ անցողիկ շահերը չեն կարող փոշիացնել ազատության եւ խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները:
Մանրամասները՝ տեսանյութում