Հունվարի 18-ին Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահները հունվարի 18-ին հեռախոսազրույց են ունեցել:
Հունվարի 18-ին Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին:
Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում եւ մեղավորները օրենքով նախատեսված պատիժ կստանան: ՌԴ Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ համատեղ մասնագիտական անհրաժեշտ օգնությունը կցուցաբերեն ողբերգությունից փրկված Սերյոժա Ավետիսյանին:
Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում երեխային Մոսկվա տեղափոխելու համար Ռուսաստանը բժշկական ինքնաթիռ կուղարկի:
Մանրամասները` տեսանյութում