Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան կրկին կեղծիքի քարոզչամեքենայի ղեկին է:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան կրկին կեղծիքի քարոզչամեքենայի ղեկին է: Պաշտոնական Անկարան Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը այս տարի նշելու է ապրիլի 24-ին, երբ թուրքական օրացույցի վրա այն հիշատակվում է մեկ այլ օր՝ 1915-ի մարտի 18-ին:
Անկարայի քաղաքական շոուն միտում ունի խեղաթյուրելու պատմական անհերքելի փաստերը՝ ստվեր նետելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վրա:
Դարդանելի կամ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի քողի տակ Թուրքիան փորձում է հրեշտակի թեւեր հագնել եւ ասել, թե անցյալի սխալները վերանայող եւ համերաշխության ձգտող քաղաքակիրթ երկիր է:
Մանրամասները` տեսանյութում