Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգահամակարգում ստեղծված իրավիճակը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է էներգահամակարգում ստեղծված իրավիճակը՝ նշելով անարդյունավետ կառավարումը հաստատող թվեր եւ փաստեր:
Հանքարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա ցուցանիշերը ներկայացնելիս Երվանդ Զախարյանը խոսել է ձեռքբերումների, բացթողումների ու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին:
Ըստ նախարարի` լուրջ խնդիր է հատկապես ընդերքի օգտագործման եւ օգտակար հանածոների վերամշակման արդյունքում գոյացած բազմաթիվ թափոնների ու պոչամբարների առկայությունը։ Դրանք մինչև օրս ուսումնասիրված չեն:
Մանրամասները՝ տեսանյութում