Կենտրոնական բանկը խոստացել է պատասխանատվության ենթարկել ապօրինությունների դիմած տնտեսվարողներին և առեւտրային բանկերին:
Հայկական դրամը վերջին մի քանի օրերին արժեզրկվեց այնպիսի տեմպերով, որ իրադարձությունների հետագա զարգացումները կարող էին նաեւ իսկական աղետի հանգեցնել:
Տեղին ունեցողը օրինաչափ համարել չի կարելի. չէ՞ որ ամբողջ երկրագնդում են ֆինանսական լրջագույն պրոցեսներ ընթանում, բայց Հայաստանում ամեն ինչ նման կերպ իրավունք չուներ զարգանալ: Ամենամեծ տնտեսություններից մեկն ունեցող Ռուսաստանում ազգային արժույթը պատմական հակառեկորդներ է սահմանում: Ի տարբերություն Ռուսաստանի, որի տնտեսական կայունության հիմքը նավթի վաճառքն է, մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված է, ինչը որոշակի ամրության ռեսուրս է ենթադրում:
Հայաստանում տեղի ունեցողը տնտեսվարողների մեքենայությունների արդյունք էր: Մատակարարների մեծամասնությունը էապես թանկացրել էր ապրանքների գները:
Կենտրոնական բանկը խոստացել է պատասխանատվության ենթարկել ապօրինությունների դիմած տնտեսվարողներին և առեւտրային բանկերին:
Մանրամասները՝ տեսանյութում