Արտարժույթի փոխարժեքի տատանումները փոխնախարարը պայմանավորում է արտաքին գործոններով և ասում, որ տնտեսությունը պետք է պատրաստ լինի նաեւ դրանց:
Վերջին օրերին գրանցված դոլար-դրամ հարաբերակցության կտրուկ տատանումները խուճապ առաջացրեցին հասարակության որոշ շերտերում: Շատ տնտեսվարողներ շաբաթվա կեսին դադարեցրեցին գործունեությունը: Դրամի կայունացմանը զուգընթաց նրանք արդեն վերադարձել են աշխատանքի: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց վերջին օրերի խառնաշփոթը եւ հավաստիացրեց, որ իրավիճակը հսկողության տակ է:
Արտարժույթի փոխարժեքի տատանումները փոխնախարարը պայմանավորում է արտաքին գործոններով և ասում, որ տնտեսությունը պետք է պատրաստ լինի նաեւ դրանց:
Դեկտեմբերի 17-18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր որոշ տնտեսվարողներ ունեցել են, բայց դեկտեմբերի 18-19-ից, ըստ նրա, հարցը փոքր-ինչ կարգավորվեց:
Մանրամասները` տեսանյութում