Պեկինում մեկնարկած շախմատի hամաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարում կայացել են 7 տուրերից 4-ը։
Պեկինում մեկնարկած շախմատի hամաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարում կայացել են 7 տուրերից 4-ը։
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2.5 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում։ Արոնյանը սեւերով հաղթել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, սպիտակներով ուժեղ է գտնվել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկից, սեւերով պարտվել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, սպիտակներով ոչ-ոքի խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ։ Առաջատարը չինացի Վան Հաոն է, ով ունի 3.5 միավոր։
Երկրորդը 3 միավոր վաստակած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է։