Իտալիայի տասնյակ խոշոր քաղաքներում ծայր առած գործադուլը վերածվել է բողոքի զանգվածային երթերի:
Իտալիայի տասնյակ խոշոր քաղաքներում ծայր առած գործադուլը վերածվել է բողոքի զանգվածային երթերի: Կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային ցանցը:
Կառավարության տնտեսական քաղաքականության դեմ համընդհանուր գործադուլն ու բողոքի ցույցը կազմակերպել են Իտալիայի արհմիությունների երկու խոշորագույն համադաշնությունները, որոնք միավորում են ավելի քան ութ միլիոն աշխատողի:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա վերջին քսան տարվա ամենամեծ բողոքի ելույթն է: Ցուցարարները գլխավորապես ավտոտրանսպորտային ցանցի, երկաթուղու, մետրոպոլիտենի, ծովային տրանսպորտի աշխատակիցներ են։ Մեծ թիվ են կազմում նաեւ ուսանողները:
Տեսանյութը՝ շուտով