ՖԻԴԵ-ի դասակագման առաջին համար և աշխարհի գործող գավաթակիր Մագնուս Կարլսենի և նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի միջև շախմատային թագի մրցամարտում առաջին հաղթանակն է տարել նորվեգացի գրոսմայստերը:
Երկրորդ տուրում Կարլսենը սպիտակներով առավելության է հասել 35-րդ քայլում: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի: Մագնուս Կարլսենը այս մրցաշարում պաշտպանում է նախորդ տարի հենց Անանդից խլած չեմպիոնական տիտղոսը: