Աժ հերթական քառօրյայի օրակարգը դժվարությամբ հաստատվեց: Մի քանի նախագծեր այդպես էլ չներառվեցին դրա մեջ, այդ թվում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած սահմանամերձ գյուղերին լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագիծը:
«Հանրապետական» խմբակցությունը սահմանամերձ համայնքներին օգնելուն դեմ չէ, բայց խմբակցության ղեկավարն Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հարցն օրակարգ մտցնելուն ձեռնպահ կքվեարկեն, մինչ այդ պետք է սահմանամերձ շրջանների սահմանումը տալ, որպեսզի օգնությունը համաչափ բաշխվի:
Նիստի ամբողջ ընթացքում Աժ շենքի դիմաց էին փոքր ու միջին բիզնեսի ՝ հիմնականում տոնավաճառների աշխատողները: Բողոքում են հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում