Անցնող շաբաթ Հայաստանի Նախագահը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգանը ելույթ ունեցավ, որի ժամանակ անդրադարձավ մի քանի հարցերի`Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, հայ-թուրքական հարաբերություններ, արցախյան հիմնախնդիր և այլն: Թեմաներ, որոնք կենսական կարևորություն ունեն Հայաստանի և ողջ հայության համար:
Հայաստանի Նախագահը ելույթն սկսեց աշխարհի առաջնորդների ուշադրությունը սևեռելով մեր ժողովրդի ու նաև մարդկության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկին՝ ցեղասպանությանն ու դրա կանխարգելմանը: Պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք, դրա ոչ լիարժեք դատապարտումն էլ՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:
Նախագահ Սարգսյանը բարձր ամբիոնից հիշեցրեց օրերս Հայոց ցեղասպանության բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը`դա բնորոշելով հանցավոր անաստվածություն, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող:
Եզրափակելով ելույթը` Հայաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ 2015 թվականից հետո Հայաստանը նոր օրակարգի միջոցով կշարունակի հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու ջանքերը:
Մանրամասները` տեսանյութում