Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ երբեք չեն հրաժարվել դիվանագիտությունից և չեն փորձել բարդացնել կարգավորման գործընթացը, իսկ բանակցությունները, ըստ նրա, ընդհատվել են ոչ Ռուսաստանի պատճառով:
«Եթե մեր գործընկերները պատրաստ են, կարծում եմ, դրանք վերսկսելը հնարավոր է։ Մենք ասելիք ունենք»,- նշել է դիվանագետը։
Լավրովի համոզմամբ՝ պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չազդեին Վաշինգտոնի վրա և չստիպեին հրաժարվել Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից:
Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նրա խոսքով՝ եվրոպական կողմն էլ պարբերաբար առաջարկում է կապ հաստատել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով, և Ռուսաստանը չի հրաժարվում դրանից:
Լավրովը նաև նշել է, որ Կիևի հետ հնարավոր բանակցությունների ընթացքում Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: