Գերմանիան պլանավորում է լայնածավալ միջոցառումների փաթեթ՝ ամրապնդելու իր պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, կիբեռհարձակումներից և «ռուսական դիվերսիայի» այլ ձևերից, հաղորդում է Reuters-ը։
«Ռուսական հիբրիդային հարձակումները՝ պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերի, մեր քաղաքներում գործակալների, կիբեռհարձակումների և ենթակառուցվածքների դիվերսիաների օգտագործմամբ, դարձել են ամենօրյա իրականություն: Դրանք ավելի շատ կլինեն, բայց մենք կարող ենք պաշտպանվել»,- ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։
Reuters-ի տվյալներով՝ Գերմանիայի ինը քաղաքում, այդ թվում՝ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Համբուրգում, Քյոլնում ու Լայպցիգում, կտեղակայվեն հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: Նրանց առաքելությունը կներառի հիմնական տրանսպորտային հանգույցների, ենթակառուցվածքային օբյեկտների և կառավարական շրջանների օդային տարածքի պաշտպանությունը։ Նրանք նաև կկարողանան չեզոքացնել պայթուցիկ նյութերով զինված անօդաչու թռչող սարքերը։