ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանները, Ուկրաինային արևմտյան գործընկերների կարճաժամկետ աջակցությունն ու անվտանգության երաշխիքները: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է սեպտեմբերի 6-ի երեկոյան Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Զելենսկին կարծիք է հայտնել, որ պատերազմը կշարունակվի ձմռանը և ընդգծել է Կիևի համար արևմտյան գործընկերներից ձմեռային օգնության փաթեթի անհրաժեշտությունը: Նա պարզաբանել է, որ Ուկրաինան «ակնկալում է ամերիկյան հեղուկացված բնական գազի զգալի ծավալի և օգտագործման հնարավորություններ», ինչպես նաև ՀՕՊ ոլորտում նոր մատակարարումներ:
ԱՄՆ ներկայացուցիչներն էլ հայտնել են իրենց ցանկությունը՝ ձմռան սկսվելուց առաջ առաջընթացի հասնել խաղաղության բանակցություններում, նշել է Axios-ը:
Բանակցությունների մեկ այլ թեմա է եղել տարածքային հարցը։ «Տարածքային հարցը շարունակում է արդիական մնալ։ Ես պնդում եմ իմ կարծիքը, որ նման բարդ հարցերը լուծվում են միայն առաջնորդների մակարդակով»,- ասել է Զելենսկին: