Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել է Թուրքիայի նախագահին՝ հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ:
Կացի խոսքով՝ Թել Ավիվը թույլ չի տա, որ որևէ պետություն սպառնա Իսրայելի անվտանգությանը։
«Ավելի լավ կլիներ, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում շարունակի դատարկ ու անհեթեթ հայտարարություններ աներ Իսրայելի դեմ, քան փորձեր ստուգել Իսրայելի պաշտպանունակությունը»,- X-ի իր էջում գրել է նախարարը։
Ավելի վաղ իսրայելական կողմը ռմբակոծել էր Սիրիայի Իդլիբ շրջանում գտնվող հին օդանավակայանի տարածքը՝ հայտարարելով, որ թուրքական զինուժը Սիրիայում ուժեղացնում է դիրքերը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ համակերպվել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ուժեղացման հետ: Նրա խոսքով՝ դեպի Սիրիայի հարավ թուրքական ռազմական ներկայության առաջխաղացումն անթույլատրելի է:
Թուրքիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքը: