Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացիներ Սեմյոն Ուրալովի, Իվան Կնյազևի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։
Հաղորդվում է, որ նրանք իրենց եթերներում բազմիցս վիրավորական հայտարարություններ են արել ադրբեջանցիների և Ադրբեջանի ղեկավարության հասցեին, կոչ են արել տապալել Ադրբեջանի սահմանադրական կարգը և խախտել տարածքային ամբողջականությունը: Նրանք նաև ազգային ատելություն, թշնամանքի և ահաբեկչություն են հրահրել:
Երեքի նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարվել։