Ռուսական ուժերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Լվովին։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք և ոչ բնակելի շենք:
Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ տուժել է 15 մարդ, փլատակներում մարդիկ են մնացել։
Կիևում էլ ռուսական ուժերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: Կիևի մարզում հարվածների հետևանքով 5 մարդ է տուժել:
Կրիվոյ Ռոգի արվարձանում մասնավոր տան ուղղությամբ հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ՝ այդ թվում 5 և 12 տարեկան աղջիկներ, ևս ութ մարդ տուժել է։