ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է իր այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում, որոնցում տևական ժամանակ նկատելի առաջընթաց չի եղել՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է TRIPP նախաձեռնության կարևորությունը՝ որպես ձեռքբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին, ինչպես նաև հիշատակել այն փաստաթղթերը, որոնք երեկ ստորագրվել են Հայաստանի հետ»,- նշել է դեսպանը: