Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին:
«Մեր հայրենակիցների թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերով ԱԳՆ համակարգմամբ մշտապես աշխատանքներն ընթանում են։
Այս մասով վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով [այդ հարցերը] մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում են։
Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում, հապաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։