Հարավային Սուդանի Ջուբա քաղաքից ոչ հեռու ինքնաթիռ է կործանվել: Զոհվել են ինքնաթիռում եղած 13 ուղևորը և օդաչուն: Նրանց թվում են Քենիայի երկու և Հարավային Սուդանի 12 քաղաքացի։
Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալով՝ ինքնաթիռի հետ կապը կորել է Եյից Ջուբայի միջազգային օդանավակայան թռիչքի ժամանակ։ Նախնական տվյալով՝ ավիավթարի պատճառ կարող էին դառնալ վատ եղանակային պայմանները, մասնավորապես՝ վատ տեսանելիությունը։