Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, սակայն կարևորն այն է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի:
Ավելի վաղ Զելենսկին բացառել էր Մոսկայում Պուտինի հետ հանդիպումը՝ առաջարկելով բանակցել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: