Հարկ վճարողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել հարկ վճարելու մշակույթի կարևորության մասին. հարկերի վճարումը պարզապես պարտավորություն չէ, այլև բոլորիս գիտակցված մասնակցությունը՝ մեր երկրի զարգացմանը և առաջընթացին, հայտնում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Օրերս մասնակցեցի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը խորհրդանշող միջոցառմանը։ Այդ միջոցառումը շատ հստակ ցույց տվեց, որ նման լայնածավալ և կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներն իրականություն են դառնում նաև հարկ վճարողների շնորհիվ։ Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը։
Հարկ վճարողի օրը հենց այս գիտակցության մասին է․ յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունի համընդհանուր նախագծերի մեջ, մասնավորապես, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ստեղծման և կայացման գործում։ Եվ որքան բարձր լինի հարկ վճարելու մշակույթն ամրապնդված հանրության մեջ, այնքան ամուր և կայուն կլինի մեր պետությունը»,-նշել է նա։