Շուրջ ութ ամիս է՝ ամեն շաբաթ հետևել եմ Ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ես՝ ամեն շաբաթ, մեր թիմը՝ ամեն օր։
Հուշահամալիրն ու թանգարանն այս ընթացքում միշտ բաց են եղել, ապրիլի 24-ին էլ պատրաստ են։
Նյարդերը քայքայող ամեն ապատեղեկատվությանն ընդառաջ խորը շունչ քաշեք և գործով զբաղվեք, այլ տարբերակ չկա»,-նշել է նա։