Ապրիլի 11-ին` ժամը 02։39-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ-ից հայտնու են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 182 քմ և 5 խմ շինարարական փայտ։