Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և ընդգծել այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները: Անդրադարձ է կատարվել ընկերության կողմից հավելյալ ներդրումներ կատարելու ու հոլդինգի դուստր` «Մաքուր երկաթի գործարան» ձեռնարկության արտադրության և դեպի եվրոպական շուկա արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին։