ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին 2024-ի համեմատությամբ պաշտպանական ծախսերն ավելացրել են 20 %-ով, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում:
Նա նշել է, որ դաշնակիցների ներկայացրած թվերը ցույց են տալիս, որ պաշտպանական ծախսերը հասել կամ անցել են 2014 թվականին սահմանված ՀՆԱ-ի 2% նպատակակետից։ 2025 թվականին ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանությանը և դրա հետ կապված ներդրումներին ուղղել ՀՆԱ-ի 5 %-ը, որից 3,5 %-ը՝ հիմնական պաշտպանությանը: Երեք պետություն՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան, 2025 թվականին արդեն գերազանցել են 3,5 %-ի շեմը։ 2025 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշինքի պաշտպանական ծախսերի 60 %-ը։
Ռյուտեն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ Ռուսաստանը: Նա շեշտել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը: