1 տարվա ընթացքում տվյալ անձանց կամ պայմանագրերը չեն երկարացվել, որն իմ իրավունքն է, և կամ եղել են մարդիկ, որոնք ճիշտ են համարել, որ իրենց հետագա պաշտոնավարումը չի համապատասխանում ուսադիրներին և կարգավիճակին: Բայց եղել են նաև մարդիկ, որոնք հասկացել են՝ նախկինում սխալ են վարվել, և իրենց զավակներն արդեն ՀՀ քաղաքացի են, կա՛մ զորակոչվել են արդեն, կա՛մ առաջիկայում կզորակոչվեն:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նախկինում արված իր այն հայտարարությանը, թե հորդորել է, կամ իր որոշմամբ աշխատանքից ազատվել են ՊՆ համակարգում աշխատող այն ծնողները, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ:
Սուրեն Պապիկյանի այս հայտարարության համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հետաքրքրվել էր՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս հայտարարության մասով, և ինչ արդյունքներ են գրանցվել:
Անդրադառնալով առհասարակ դասալքությունների թեմային՝ նախարարը հայտարարեց. «Վերաբերմունքս ցանկացած տիպի դասալքության վերաբերյալ շարունակում է լինել բացասական: Կապ չունի՝ դասալքությունը քաղաքացիություն չունենալու ձևո՞վ է, ծառայությունից այլ կերպ խուսափելո՞ւ, թե՞ Հայաստանից ճողոպրելու ձևով»: