Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում բանակցություններ սկսելու համար, հաղորդել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ և ցանկանում է իրական երաշխիքներ», - հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։
Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում և համաձայնություն, որ իր ատոմային էլեկտրակայաններում կիրականացնի միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ։
Մարտի 10-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին PBS News-ի հետ հարցազրույցում մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ըդգծելով, որ դիվանագիտական շփումներն օրակարգում չեն Միացյալ Նահանգների հետ «շատ դառը փորձի» պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ միակ համաձայնագիրը, որին Միացյալ Նահանգները պատրաստ է հասնել Իրանի հետ, լիակատար կապիտուլյացիան է։