Լիբանանի արդարադատության նախարարի գրասենյակից հայտնել են, որ ցանկացած անձ, որի մոտ կգտնվի զենք՝ անկախ դրա տեսակից, որը լիբանանյան իշխանությունները չեն լիցենզավորել, անմիջապես կձերբակալվի և ռազմական դատարան կալանքի տակ կհանձնվի, ընդմիշտ կբռնագրավեն նաև տվյալ անձի զենքը:
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել էր, որ կառավարությունն «անհապաղ արգելք» է սահմանել արմատական շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության նկատմամբ։ Խմբավորման բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումները համարվել են «անօրինական», «Հըզբոլլահ»-ի զինյալներից էլ պահանջել են զինաթափվել: