• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
18:4603 Մար, 2026

Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ նախագահ

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Կաթիմերինի» օրաթերթին, որի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

- Վերջին անգամ Հայաստանի ղեկավարի այցը Հունաստան տեղի է ունեցել 2016 թվականին։ Ինչպե՞ս են զարգացել երկկողմ հարաբերությունները վերջին տասնամյակում, և որոնք են Ձեր այցի նպատակները։

- Հայաստան-Հունաստան հարաբերությունները ես չեմ ձևավորել․ դա մեր ժողովուրդների որոշումն է՝ հիմնված մեր պատմության և ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք բովանդակային քննարկումներ վարելու և ներկայացնելու մեր հարցերը։ Այդ առումով հանդիպումները իսկապես հաջող էին։ Իսկ երբ գալիս ես Աթենք, պարտադիր է նաև հաղորդակցվել այն մշակույթի հետ, որն արտահայտում է այս քաղաքը։ Ձեզ համար, գուցե, դա սովորական է, բայց մեզ համար բացառիկ և շատ կարևոր է։

- Ձեր կառավարությունը ռազմավարական նպատակ է դրել Հայաստանը վերածել տարածաշրջանային էներգետիկ և տարանցիկ հանգույցի՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի շրջանակում։ Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի դերի վրա տարածաշրջանում։

- Մենք միշտ հետաքրքրված ենք եղել էներգետիկ ոլորտով և մեր տարածաշրջանի դերով՝ որպես էներգետիկ հանգույց դեպի Եվրոպա։ Վերջին տարիներին բախվել ենք որոշ մարտահրավերների։ Երեք տարի առաջ Ադրբեջանը ներկայացրեց իր կանաչ էներգիայի արտահանման ծրագրերը դեպի Եվրոպա՝ առանց Հայաստանի մասնակցության։

2024 թվականին «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) միջազգային գագաթնաժողովում ես հստակ բարձրաձայնեցի Հայաստանի ներգրավման հարցը։ Եվրոպական Միության ղեկավարությունը դրան աջակցեց։ Հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանը պետք է ընդգրկվի։ Սա մեզ համար իրական հնարավորություն է։

Հայաստանն ունի զգալի ներուժ։ Մենք ունենք կանաչ էներգիայի ավելցուկ և փնտրում ենք դրա արդյունավետ օգտագործման ուղիներ։ Արևային հզորությունները գրեթե տասնապատկվել են՝ կազմելով մեր էներգետիկ հաշվեկշռի 16%-ը՝ 2030 թվականի համար նախատեսված նպատակին հասնելով ավելի վաղ։

Կառավարության քաղաքականությունը այնքան գրավիչ էր, որ մասնավոր հատվածը շատ արագ արձագանքեց և ակտիվացավ։ Սակայն այսօր մենք բախվում ենք գործնական մի խնդրի․ ամռան ամիսներին արտադրում ենք մեծ քանակությամբ արևային էներգիա, բայց չունենք բավարար պահեստավորման կարողություններ։ Այն ամբողջությամբ արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ կլինի սահմանափակել ջերմային էլեկտրակայանների աշխատանքը։ Այնուամենայնիվ, սա խնդիր է, որը հնարավոր է լուծել։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի հիման վրա, որտեղ հայրենասիրությունն ու պատմական հիշողությունը տարանջատվում են «պատմական Հայաստանի» գաղափարից, ինչպե՞ս եք սահմանում ժամանակակից հայկական ինքնությունը և որո՞նք են ձեր երկրի հիմնական առաջնահերթությունները։

- Այս հարցը մասամբ քննարկել եմ նաև Հունաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կան խմբեր, որոնց համար հիմնական հենակետը պատմական հիշողությունն է։ Եվ հիշողությունը կարևոր է․ այն չի մոռացվում, և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ այն։ Սակայն իրական կյանքն ունի իր պահանջները։ Պատմական հիշողությունը չպետք է խոչընդոտի մեր երկրների զարգացմանն ու բարեկեցությանը ձգտելուն։ Հարցը հավասարակշռության մեջ է։

Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է։ Անձամբ ես ինձ թույլ չեմ տալիս առաջնորդվել կարծրատիպային դատողություններով։ Կան տարբեր տեսակետներ և իրավիճակի տարբեր գնահատականներ։ Կարևորը քաղաքական պատասխանատվությունն է։ Ութ կամ ինը ամիս առաջ քչերը կհավատային, որ կկարողանանք խաղաղության գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, սակայն միջազգային աջակցությամբ մեզ հաջողվեց առաջ շարժվել։

- 2025 թվականի օգոստոսին նախաստորագրվեց 17 հոդվածից բաղկացած խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը ներքին արձագանքներ առաջացրեց։ Ինչպե՞ս են այսօր ձևավորվում տարածաշրջանային գործընթացները։

- Այսօր տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական և տեսանելի հնարավորություն։ Արդեն ավելի քան մեկ տարի սահմաններին կրակոցներ չկան։ Փոխարենը՝ սկսվել են առևտրային փոխանակումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ Բաքվում և Երևանում։

Վերջերս ադրբեջանական պատվիրակությունը հատեց սահմանը արդեն սահմանազատված հատվածով և մասնակցեց խոշոր միջոցառման։ Նման նախաձեռնություններ, այդ թվում՝ եվրոպական երկրների և երիտասարդների մասնակցությամբ, իրականացվել են հանգիստ և առանց խնդիրների։ Սրանք շոշափելի առաջընթացի նշաններ են։

Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգստանանք։ Կան նաև ներքին հոռետեսական ձայներ և երկրի ապագայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ։ Կարևորը այն է, որ ամեն ինչ կատարվում է բաց և հրապարակային։ Գաղտնիություն չկա։ Կան տարբեր կարծիքներ, բայց գործընթացները թափանցիկ են։

Հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը և նրա ամերիկացի գործընկերը ստորագրեցին ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նույն ամսին թողարկեցինք պետական պարտատոմսեր՝ 50 միլիարդ դրամ արժողությամբ (մոտ 120 միլիոն դոլար)։ Պահանջարկը եռապատիկ էր՝ հասնելով 150 միլիարդ դրամի։ Վերջնական տոկոսադրույքը կազմեց 8,06%։ Եզրակացությունը հստակ է․ տնտեսական ռազմավարության նկատմամբ վստահությունն անմիջականորեն կապված է քաղաքական կայունության և կառավարության նկատմամբ վստահության հետ։

- Ինչպե՞ս են Ուկրաինայի պատերազմի զարգացումները ազդում Հայաստանի ռազմավարության և անվտանգության վրա՝ հաշվի առնելով, որ նկատվում է ձեր երկրի շրջադարձը դեպի ԵՄ և ԱՄՆ։

- Իրականում այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այս կամ այն կերպ անմիջականորեն ազդում է մեզ վրա։ Ուկրաինայում ապրում է շուրջ 500,000 հայ, իսկ Ռուսաստանում՝ գրեթե 2 միլիոն։ Ցավոք, այսօր նրանք գտնվում են հակադիր ճամբարներում։ Սա հաճախ հրապարակավ չի ասվում, բայց դա ցավ է, որը մենք բոլորս զգում ենք։

Սա է պատճառը, որ մենք չենք ընտրում որևէ կողմ և պնդում ենք խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միաժամանակ կա հիմնարար սկզբունք, որը պետք է քննարկվի։ Ադրբեջանի հետ մենք համաձայնության եկանք մի կարևոր հարցում, որից հայկական կողմը նախկինում խուսափում էր՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում տարաձայնությունների լուծման համար անհրաժեշտ է ընդհանուր հիմք։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր պետություն կարող է տարածքային պահանջներ ներկայացնել մյուսների նկատմամբ։ Բալթյան երկրները, օրինակ, շարժվեցին հստակ սկզբունքներով, անդամակցեցին Եվրոպական Միությանը և ապահովեցին իրենց անվտանգությունը։

Սա այն ուղղությունն է, որը պետք է առաջնորդի մեզ։ Բոլորս սպասում ենք բանակցությունների ավարտին, ինչը վճռորոշ կլինի։ Եվ երբ միջնորդում ենք կամ դիրքորոշումներ ենք ձևակերպում, պարտավոր ենք լինել առավելագույնս զգույշ։ Հիմնական սկզբունքը պետք է լինի մեկը՝ չվնասել։

- Ձեր այցի ընթացքում հանդիպեցիք նաև Հունաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Որո՞նք են այն ոլորտները, որտեղ տեսնում եք երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններ։

- Բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, գիտություն, զբոսաշրջություն։ Հայաստանը փոխվել է։ Մեր քաղաքական նպատակներն այժմ ունեն նոր շրջանակ։ Այդ պատճառով պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Տնտեսական ոլորտում արդեն ունենք կարևոր համաձայնագրեր ԱՄՆ-ի և «NVIDIA» ընկերության հետ։ Իրականացնում ենք արհեստական բանականության կենտրոնի ստեղծման նախագիծ։ Մինչև վերջերս խոսում էինք 500 միլիոն դոլարի ներդրումների մասին, այսօր խոսում ենք միլիարդների մասին։ Սա զարգացում է, որը պահանջում է լուրջ պատրաստվածություն և ներգրավման կարողություն, բայց նաև հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ խոշոր ընկերությունների համար։

Ամենակարևորն այն է, որ արդեն ստացել ենք ԱՄՆ-ի թույլտվությունը NVIDIA-ի գերհզոր չիպերի ներմուծման համար, և բազմաթիվ ընկերություններ կարող են մասնակցել այդ գործընթացներին։

Առևտրային ակտիվությունն ավելի ու ավելի է ընդլայնվում։

Կրթությունն ու մշակույթը նույնպես առանցքային ուղղություններ են։ Մենք այցելեցինք Ակրոպոլիսի թանգարան, որտեղ Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանի հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նույնը վերաբերում է նաև կրթության ոլորտին։

- 2026 թվականի համար Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագրից հետո, որը ներառում է նաև հատուկ նշանակության ուժերի համատեղ պատրաստություն, կարծում եք արդյո՞ք հնարավոր է ավելի ամրապնդել պաշտպանական համագործակցությունը։

- Ջեյ Դի Վենսի այցից հետո Հայաստան, որտեղ ներկայացվեց նորագույն, բարձր տեխնոլոգիական անօդաչու սարք, ինչը մինչև մի քանի ամիս առաջ մեզ համար հասանելի չէր, հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են։ Այժմ առկա են հեռանկարներ պաշտպանության բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերական ոլորտում։

Սակայն ամենակարևորը մեր ավանդույթն ու փորձն են պաշտպանական ոլորտում։ Չպետք է մոռանանք, որ բազմաթիվ հայ սպաներ կրթություն են ստացել Հունաստանում։ Սա շարունակական գործընթաց է, և հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում մեր զինված ուժերում։ Այս համագործակցությունը պետք է շարունակվի։

- Ձեր ծրագրում ընդգրկված էր նաև հանդիպում Հունաստանում հայկական համայնքի հետ։ Ի՞նչ դեր եք վերապահում սփյուռքին ազգային ինքնության պահպանման գործում և ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Հունաստանում ապրող այն երիտասարդ հայերին, ովքեր երբեք չեն այցելել Հայաստան։

- Մենք շատ ուրախ ենք, որ այժմ գործում են ամենօրյա ուղիղ չվերթներ Աթենք-Երևան ուղղությամբ։ Համայնքի հետ հանդիպման ընթացքում մի երիտասարդ հարցրեց, թե ինչ կարող է անել Հայաստանի համար։ Ես պարզապես պատասխանեցի՝ գնել տոմս և գալ այցելելու։

Մենք նաև իրականացրել ենք վիզային հատուկ համաձայնություններ, որոնք հեշտացնում են թե՛ հայերի ելքը դեպի արտասահման, թե՛ օտարերկրացիների այցը Հայաստան։

Համայնքի հետ հանդիպումը բովանդակալից էր։ Կային սպասումներ և հարցեր՝ հիմնականում ներքաղաքական իրավիճակի, սահմանների, ինչպես նաև մեր հարևանների՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դիտումների քանակ125
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 62%-ով ավելի հարկ, աշխատավարձերի աճ ու նոր ենթակայան․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին 17:0017 Օգս, 2026
  • Օրենսդրական փոփոխություններ՝ կառուցապատման ոլորտում 16:5417 Օգս, 2026
  • Հայ աշակերտները՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 16:4217 Օգս, 2026
  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին 16:3117 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3017 Օգս, 2026
  • Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց 16:2217 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբ 16:1417 Օգս, 2026
  • Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք 16:0617 Օգս, 2026
  • Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել 15:5617 Օգս, 2026
  • «30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան 15:4717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:4217 Օգս, 2026
  • Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր 15:3517 Օգս, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 15:2617 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:2517 Օգս, 2026
  • Բերդավանում կասեցվել է «Արայի» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 15:1717 Օգս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համար 15:0717 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բրյուսովի շենքի օտարման գործը՝ նոր փուլում․ Աշոտյանի մասով նախաքննությունն ավարտվել է 15:0017 Օգս, 2026
  • Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի 14:5917 Օգս, 2026
  • Հարավային Կորեայի հետ ԱՄՆ զորավարժությունները կկրճատվեն. Թրամփ 14:4717 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ 14:3817 Օգս, 2026
  • Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար 14:2217 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով 14:1417 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան գործով 1 անձ կալանավորվել է. ՔԿ 14:0717 Օգս, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում 14:0617 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին 14:0017 Օգս, 2026
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 13:5317 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում 13:4417 Օգս, 2026
  • ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Քուշներին հայտնել են զինաթափման ծրագրին աջակցելու մասին 13:2817 Օգս, 2026
  • Խարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 13:2017 Օգս, 2026
  • «Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄ 13:0817 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Միլիարդների խարդախության հետքերով․ ՔԿ-ի բացահայտումը կեղծ զանգերի կենտրոնների մասին 13:0017 Օգս, 2026
  • «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն 12:5717 Օգս, 2026
  • ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր Հովհաննիսյան 12:4817 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը 12:3617 Օգս, 2026
  • Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական համաձայնագրի կնքումը 12:2817 Օգս, 2026
  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 12:1917 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր 12:1817 Օգս, 2026
  • Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին 12:1517 Օգս, 2026
  • ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը. Կալաս 12:0917 Օգս, 2026
  • Լոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 12:0017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:5217 Օգս, 2026
  • Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը 11:4817 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին 11:3217 Օգս, 2026
  • Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք 11:1917 Օգս, 2026
  • 20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար 11:0917 Օգս, 2026
  • Վերջին 4 տարում 17 զանգերի կենտրոն է բացահայտվել. զբաղվել են ներդրումային խարդախությամբ 10:5517 Օգս, 2026
  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ 10:4117 Օգս, 2026
  • Երևան - Եղվարդ - Զորավան - Բուժական ճանապարհը հիմնանորոգվում է. վերակառուցումը կարժենա 2 մլրդ դրամ 10:3217 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ 10:1717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1317 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 10:0717 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Այլընտրանքային ճանապարհները կառավարության առաջնահերթություններից են | 17.08.2026 10:0017 Օգս, 2026
  • Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը 09:4717 Օգս, 2026
  • Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը 09:2817 Օգս, 2026
  • Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքները 08:5917 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5017 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2417 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015