• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ զինծառայողի կարգավիճակին առնչվող առաջարկը
Քաղաքականություն
18:3403 Մար, 2026

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ զինծառայողի կարգավիճակին առնչվող առաջարկը

Մարտի 3-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Եզրափակիչ ելույթում Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօր ամենաերաշխավորված մասնագիտությունը զինվորական մասնագիտությունն է և կոչ արել երիտասարդներին ու նրանց ծնողներին կողմնորոշվել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր դերի ու պաշտոնի:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ու կից ներկայացված օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը: Վերջիններս առաջարկում են որոշակի սահմանափակումներ կրոնական բնույթի հուշարձանների սեփականության իրավունքի փոփոխության վերաբերյալ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Թագուհի Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո պատգամավոր Լիլիթ Գալստյանի հնչեցրած բանավոր առաջարկի հիման վրա նախաձեռնությունում փոփոխություն կատարելու նպատակով գրավոր առաջարկ է ներկայացրել Կառավարությունը, որն ընդունվել է հեղինակների կողմից:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են մի շարք փոփոխություններ՝ ուղղված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի վերափոխմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նախագծերի նպատակն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի ու հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացումն է:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունները:

Մասնավորապես, նախագծով հստակեցվել են հանձնաժողովի անդամ ընտրվելու պայմանները: Հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամների հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ նրանք նույնպես պարտավոր են լինելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, տարեկան գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր:

Նախագծի անցումային դրույթներում հստակեցվել է, որ ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամները շարունակելու են պաշտոնավարել ու նրանց նկատմամբ եւս կիրառելու են նոր օրենքով սահմանված պահանջները:

Միաժամանակ առաջարկվել է սահմանել, որ օրենքների նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամները պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն սույն օրինագծի պահանջներին:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասինե օրենսդրական լրամշակված փաթեթը: Կատարվել են որոշակի փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ փաթեթի նպատակը վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումն է: Նա նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նշվել է, որ ներկայում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ ու հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այս  օրենսդրական բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների դիմաց որպես փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել է առաջարկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով կարգավորվող խնդիրներն առկա են դեռևս 2021 թվականից, առաջարկվում է նախագծի անցումային դրույթներով նախատեսել, որ առաջարկվող կարգավորումները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Հաջորդիվ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:

ՀՀ կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական բնութի փոփոխություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով փոփոխությունները միտված են եղել կարգավորումների հստակեցմանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանը նոր կարգավորումներ են առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն է առաջարկներ ներկայացրել, որոնք ընդունվել են: Ծովինար Վարդանյանի առաջարկով սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ թե 90, այլ 60 օրացուցային օրվա ընթացքում: 
 
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Նախագիծը վերաբերում է ՀՀ տարածքից ելքի ուղղությամբ բեռնատար մեքենաների հերթերի կառավարման համակարգի ներդրմանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկված հստակեցնող փոփոխությամբ ՊԵԿ-ը կսահմանի հերթերի կառավարման համակարգը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել նաև Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները : Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի մեկից: 
 
Քննարկված հաջորդ նախաձեռնությամբ առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրները: ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ: Կատարվել է միայն մեկ բովանդակային փոփոխություն:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նաև ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Նախատեսվել է նաև, որ առաջարկվող կարգավորումները կտարածվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող ուսումնասիրություների վրա:

Վարչական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթը լրամշակվել է, խմբագրական բնույթի փոփոխություններ են կատարվել: Ըստ այդմ՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերի բողոքարկումը սահմանափակող դրույթի մասով որոշակի բացառություններով նախատեսվել է անցումային եռամսյա ժամկետ, որ վարչական մարմիններին հնարավորություն և ժամանակ տրվի՝ կանխատեսելու նշված գործերով կայացվող դատական ակտերի հետևանքները: Վերաքննիչ վարչական դատարանի զգալի բեռնաթափում նախատեսելու նպատակով որոշ բացառություններով առաջարկվել է օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ վարչական մարմինների ներկայացրած, բայց դեռևս վարույթ չընդունված բողոքների ընդունումը մերժելու, իսկ դատաքննության փուլում գտնվող բողոքների դեպքում վերաքննիչ վարույթը կարճելու կարգավորում:

Վերաքննության փուլում որոշակի դատավարական հստակեցումներ են արվել՝ կապված մի շարք դեպքերում հայցի ապահովման ինստիտուտի կիրառման և Վերաքննիչ դատարանի որոշումների՝ ուժի մեջ մտնելու կարգավորումների հետ:

Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի մարտի 4-ին:

Դիտումների քանակ28
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 62%-ով ավելի հարկ, աշխատավարձերի աճ ու նոր ենթակայան․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին 17:0017 Օգս, 2026
  • Օրենսդրական փոփոխություններ՝ կառուցապատման ոլորտում 16:5417 Օգս, 2026
  • Հայ աշակերտները՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 16:4217 Օգս, 2026
  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին 16:3117 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3017 Օգս, 2026
  • Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց 16:2217 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբ 16:1417 Օգս, 2026
  • Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք 16:0617 Օգս, 2026
  • Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել 15:5617 Օգս, 2026
  • «30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան 15:4717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:4217 Օգս, 2026
  • Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր 15:3517 Օգս, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 15:2617 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:2517 Օգս, 2026
  • Բերդավանում կասեցվել է «Արայի» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 15:1717 Օգս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համար 15:0717 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բրյուսովի շենքի օտարման գործը՝ նոր փուլում․ Աշոտյանի մասով նախաքննությունն ավարտվել է 15:0017 Օգս, 2026
  • Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի 14:5917 Օգս, 2026
  • Հարավային Կորեայի հետ ԱՄՆ զորավարժությունները կկրճատվեն. Թրամփ 14:4717 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ 14:3817 Օգս, 2026
  • Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար 14:2217 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով 14:1417 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան գործով 1 անձ կալանավորվել է. ՔԿ 14:0717 Օգս, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում 14:0617 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին 14:0017 Օգս, 2026
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 13:5317 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում 13:4417 Օգս, 2026
  • ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Քուշներին հայտնել են զինաթափման ծրագրին աջակցելու մասին 13:2817 Օգս, 2026
  • Խարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 13:2017 Օգս, 2026
  • «Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄ 13:0817 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Միլիարդների խարդախության հետքերով․ ՔԿ-ի բացահայտումը կեղծ զանգերի կենտրոնների մասին 13:0017 Օգս, 2026
  • «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն 12:5717 Օգս, 2026
  • ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր Հովհաննիսյան 12:4817 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը 12:3617 Օգս, 2026
  • Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական համաձայնագրի կնքումը 12:2817 Օգս, 2026
  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 12:1917 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր 12:1817 Օգս, 2026
  • Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին 12:1517 Օգս, 2026
  • ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը. Կալաս 12:0917 Օգս, 2026
  • Լոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 12:0017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:5217 Օգս, 2026
  • Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը 11:4817 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին 11:3217 Օգս, 2026
  • Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք 11:1917 Օգս, 2026
  • 20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար 11:0917 Օգս, 2026
  • Վերջին 4 տարում 17 զանգերի կենտրոն է բացահայտվել. զբաղվել են ներդրումային խարդախությամբ 10:5517 Օգս, 2026
  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ 10:4117 Օգս, 2026
  • Երևան - Եղվարդ - Զորավան - Բուժական ճանապարհը հիմնանորոգվում է. վերակառուցումը կարժենա 2 մլրդ դրամ 10:3217 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ 10:1717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1317 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 10:0717 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Այլընտրանքային ճանապարհները կառավարության առաջնահերթություններից են | 17.08.2026 10:0017 Օգս, 2026
  • Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը 09:4717 Օգս, 2026
  • Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը 09:2817 Օգս, 2026
  • Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքները 08:5917 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5017 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2417 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015