«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը խորհրդարանի լիագումար նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվելուց առաջ արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը: Նախագիծը սահմանում է, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ամրագրում է նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել նաև քննարկված մյուս օրինագծերին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: