Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը (E3) վրդովված են մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի անհամաչափ հրթիռային հարվածներից, այդ թվում նրանից, որոնք ի սկզբանե չեն մասնակցել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությանը: Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հրապարակած հայտարարությունում:
Եվրոպական երեք պետությունները համաձայնել են այս հարցում համագործակցել ԱՄՆ-ի և տարածաշրջանային դաշնակիցների հետ, իսկ Թեհրանից պահանջել են դադարեցնել անկանոն ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները:
Եվրոպական եռյակը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում համագործակցության ոչ պաշտոնական մեխանիզմ է: