• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. «Կալոշի» օղի խմողները փորձում են արգելել հայկական ապրանքի վաճառքը Ռուսաստանում. Սուքիասյան Բաց հարթակ. «Կալոշի» օղի... 23:09
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:44
Իրանի դեմ պատերազմը շատ թանկ է արժենում Միացյալ Նահանգների և Եվրամիության համար. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմը շատ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:2702 Մար, 2026

ՀՀ ԶՈՒ-ում 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել. ամփոփվել է Զինվորական դատախազության տարեկան աշխատանքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 2-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Արմեն Արզումանյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացնելու և Զինվորական դատախազության աշխատանքների հերթական ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Աննա Վարդապետյանը ՀՀ զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել է կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով այդ հարցերին անդրադառնալը, խնդիրներն ու դրանց լուծումները բաց քննարկելը: Այդ առումով ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի, Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ վարպետաց դաս անցկացնելու հրավերի համար: «Դատախազության ցանկությունն է ապագա սպաների մոտ իրավագիտակցության, իրավունքի և օրենքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործընթացում որպես գործընկեր դրական դերակատարում ունենալը: Խնդիրներ միշտ լինելու են, բայց կարևոր է այդ խնդիրները լուծելու վեկտորը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Պաշտպանության նախարարության ու Դատախազության միջև հետևողական և համակարգված համագործակցության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես Զինված ուժերում կարգապահության ամրապնդման և կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված, առավել կազմակերպված բանակի ձևավորման կարևոր նախապայման։ «Մեզ համար ներկայում առանցքային հարց է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. 2026 թվականը հռչակել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի»,- նշել է նախարար Պապիկյանը և այդ համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել ՀՀ գլխավոր դատախազի վարպետաց դասերը Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր։

Գրիգոր Էլիզբարյանը, անդրադառնալով հանցագործության դեպքերին, ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով կամ 8.3%-ով:

2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։

ՀՀ զինվորական դատախազի գնահատմամբ՝ դեպքերի նվազումը պայմանավորված է ինչպես պետության որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ զինված ուժերում իրականացված մի շարք բարեփոխումներով: «Տարեցտարի ՀՀ զինված ուժերում ամրապնդվում է կարգապահությունը, բարձրանում է կրթության որակը, հստակեցվում է ոլորտային օրենսդրությունը: Պատրաստված սպայակազմի առկայությունը նույնպես գործուն երաշխիք է հանդիսանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման համար», - նշել է Գրիգոր Էլիզբարյանը:

ՀՀ զինվորական դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել:

2025 թվականին արձանագրվել են ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային:

2025 թվականի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ (2024 թվականի՝ 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը (2024 թվականին՝ 51 միլիոն 935 հազար դրամ):

Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 300 հազար դրամը:

2025 թվականին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):

2025 թվականին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:

2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:

2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է:

Քննարկման ավարտին կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք առանցքային հարցերի, մտքեր են փոխանակել համագործակցության զարգացման ձևաչափերի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։

Դիտումների քանակ68
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել 00:5701 Մայ, 2026
  • Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը 00:2701 Մայ, 2026
  • 2026-ի զեկույցում արված հայտարարությունը ուժի մեջ է. Գրիգորյանը՝ էսկալացիայի անհավանականության մասին 23:5530 Ապր, 2026
  • Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը 23:3030 Ապր, 2026
  • Մայիսի 1-ի եղանակային կանխատեսումները 23:1830 Ապր, 2026
  • «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը վթարվել է. 21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 23:0130 Ապր, 2026
  • Ինչու է հատկապես ՌԴ-ում «Ջերմուկն» ունենում խնդիրներ. տնտեսագետի կասկածները 23:0030 Ապր, 2026
  • Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում 22:4530 Ապր, 2026
  • 2027-ին բոլոր ջրամբարները կունենան վաղ նախազգուշացման համակարգեր, որոնք կյանքեր են փրկում 22:3330 Ապր, 2026
  • Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները 22:1830 Ապր, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0330 Ապր, 2026
  • Ինչ պետք է անենք, եթե տեսնենք ՀՀ վերահսկողության տակ անցած Արծվաշենում կառուցվել է մզկիթ. վարչապետ 21:5830 Ապր, 2026
  • Քննարկվել են «Tour of Armenia» հեծանվավազքի մրցաշարի անցկացման երթուղիների առաջարկվող տարբերակները 21:4830 Ապր, 2026
  • Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջուկային անվտանգության միջազգային ջանքերին 21:4030 Ապր, 2026
  • «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում». ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում 21:1230 Ապր, 2026
  • 5 երկիր և 14 համերգ. ՀԱՖՆ եվրոպական համերգաշարը 21:0930 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ասա՝ ձեր ընտանիքներով ուպոռ ելեք, գնացեք, գմփցրեք. ընտրակաշառքի գործով գաղտնալսում 21:0030 Ապր, 2026
  • Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը գրավիչ է դառնում 20:5830 Ապր, 2026
  • Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2027 թ.-ի ֆինանսավորման օրինագիծը 20:5330 Ապր, 2026
  • ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը 20:5030 Ապր, 2026
  • Մաքսային հաշվիչ. ՊԵԿ-ի նոր ExIm հարթակը 20:4730 Ապր, 2026
  • Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Պարենի կազմակերպության 2026–2030 թթ․ գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ 20:4230 Ապր, 2026
  • Ապրիլ 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3730 Ապր, 2026
  • ՀՀ-ում ունենք փողի էժանացման խնդիր, որպեսզի բանկերի տոկոսները լինեն հնարավորինս ցածր. ՀՀ վարչապետ 20:3130 Ապր, 2026
  • Ծնեբեկի մշակություն՝ Մրգաշատում 20:2830 Ապր, 2026
  • Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում խաղային ոլորտում առաջարկվող փոփոխություններն են 20:2630 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.04.2026 20:2130 Ապր, 2026
  • Լիտվան կարող է միանալ ԱՄՆ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Նաուսեդա 20:1630 Ապր, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը 20:1230 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 30.04․2026 20:0830 Ապր, 2026
  • Tour of Armenia հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 20:0430 Ապր, 2026
  • Ազատի ջրամբարում տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ․ ՆԳ փոխնախարարը հյուրերի հետ հետևել է արդիականացման աշխատանքներին 19:5930 Ապր, 2026
  • Կառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներ 19:5530 Ապր, 2026
  • Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը. մշակվել է հնավայրը զբոսաշրջային հանգույցի վերածելու հայեցակարգ 19:4730 Ապր, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Կալաս 19:3830 Ապր, 2026
  • «Գրանդ Տոբակո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 11 մլրդ 534 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3130 Ապր, 2026
  • Ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի 19:2330 Ապր, 2026
  • Պատվաստանյութերն աշխատում են յուրաքանչյուր տարիքում 19:1630 Ապր, 2026
  • Նոր երաշխիքներ՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար 19:0830 Ապր, 2026
  • Թեհրանը կամրապնդի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ. Մոջթաբա Խամենեի 19:0130 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | 2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում փուլային կարգով կլուծվի. Պապիկյան 19:0030 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 18:5230 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով 18:4530 Ապր, 2026
  • Քննարկվել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները 18:4230 Ապր, 2026
  • Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին 18:3530 Ապր, 2026
  • Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել 18:2830 Ապր, 2026
  • Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է 25 միլիարդ դոլար. Պենտագոն 18:1930 Ապր, 2026
  • Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի. վարչապետ 18:1030 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը 17:5930 Ապր, 2026
  • Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները 17:5430 Ապր, 2026
  • Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ ակորդը 17:5130 Ապր, 2026
  • Գարնանային վարարումների ռիսկերի գնահատման ու կանխարգելման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ․ ՆԳՆ ՓԾ 17:3930 Ապր, 2026
  • Եվրախորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը նպաստող բանաձևը 17:2630 Ապր, 2026
  • Իսրայելական ուժերը թիրախավորել են բժշկական խմբերին ուղեկցող Լիբանանի բանակի պարեկախմբին. կան զոհեր 17:1430 Ապր, 2026
  • Ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը 17:0230 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | ԱՄՆ-ն նախատեսում է ավելացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին | 30.04.2026 17:0030 Ապր, 2026
  • Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 16:4830 Ապր, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց 16:3630 Ապր, 2026
  • Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2027-ի ֆինանսավորման օրինագիծը 16:2330 Ապր, 2026
  • Ապրիլի 30-ը անասնաբույժի մասնագիտական օրն է․ ՍԱՏՄ 16:0930 Ապր, 2026
  • Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը 15:5830 Ապր, 2026
  • Արարատում ձեզ 1500 ձայն կտանք: Քո ցավը տանեմ, էտի յեքա բանա. ընտրակաշառք՝ «Ուժեղ Հայաստանի» անունից 15:4430 Ապր, 2026
  • Հայտնաբերվել են 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 15:2830 Ապր, 2026
  • Վաշինգտոնը դիտարկում է Գերմանիայում ամերիկյան ուժերի թվաքանակի կրճատման հարցը. Թրամփ 15:1430 Ապր, 2026
  • Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ 15:0430 Ապր, 2026
  • ՀՀ կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք. Փաշինյան 15:0230 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | 2029-ին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի 15:0030 Ապր, 2026
  • «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը 14:5930 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում ենք, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան 14:5630 Ապր, 2026
  • ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից. Փաշինյանը՝ Խաղաղության խորհրդի աշխատանքներում ներդրումի մասին 14:5030 Ապր, 2026
  • Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի շրջանակում ընդունված փաստաթղթերի մասին 14:4730 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կբարձրանա 14:4130 Ապր, 2026
  • Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան 14:3330 Ապր, 2026
  • Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը 14:2630 Ապր, 2026
  • Կպարզեցվեն մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերը. կխթանվի ևս մեկ հեռանկարային ոլորտ 14:1830 Ապր, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը 14:0330 Ապր, 2026
  • Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնության փաթեթի հատկացումը. Հեգսեթ 13:5430 Ապր, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին 13:4130 Ապր, 2026
  • Հայկ Կոնջորյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները 13:3830 Ապր, 2026
  • Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին 13:3430 Ապր, 2026
  • Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար 13:3030 Ապր, 2026
  • Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը 13:1930 Ապր, 2026
  • Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին 13:1530 Ապր, 2026
  • Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին 13:0930 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Հարցը հետևյալն է՝ կոնֆլիկտն ու Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ. վարչապետ 13:0030 Ապր, 2026
  • Գարնանային ալերգիաներ․ ախտանիշներ, վտանգներ և կանխարգելում 12:5830 Ապր, 2026
  • 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ 12:4230 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3630 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3530 Ապր, 2026
  • Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը 12:2530 Ապր, 2026
  • Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր 12:1930 Ապր, 2026
  • Հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա. Փաշինյան 12:0930 Ապր, 2026
  • Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները 12:0230 Ապր, 2026
  • 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով 11:5130 Ապր, 2026
  • Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ 11:4830 Ապր, 2026
  • Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. վարչապետը՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին 11:4430 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3030 Ապր, 2026
  • Մթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. Պապոյան 11:2830 Ապր, 2026
  • Կառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներ 11:2130 Ապր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0230 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015