Փետրվարի 27-ին՝ ժամը 15։16-ից սկսած, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում վնասվել են չշահագործվող շինության, տների տանիքներ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են ահազանգերին՝ իրականացնելով ուսումնասիրություններ։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարդենիս քաղաքում վնասվել են չշահագործվող արտադրական տարածքի առաջին և երկրորդ շինության տանիքները (ընդհանուր մոտ 300 քմ), Նորաշեն գյուղում վնասվել է 7 տան, 3 անասնագոմի տանիք, 1 շինության արևային կայան։
Փրկարարները Նորաշեն գյուղում ապամոնտաժել են իրենցից վտանգ ներկայացնող՝ կախված կառուցատարրերը։