ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Ողջունել եմ հյուրերին և նշել, որ ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք, և այդ օրակարգը վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։
ՀԲ-ն Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր՝ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- նշված է գրառման մեջ։