Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Ըստ այդմ՝ 2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։
Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։
Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։
Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։
2026-ի համար նախանշվել են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում.
ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում.
ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում.
ատեստացիայի նոր ձևաչափի մշակում.
բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։
